Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել
![]() ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել. «Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության կասեցման հարցին և հաստատել, որ այդ աջակցությունը կասեցված է, որից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ վարչական դատարանի որոշումը, որով վարույթ է ընդունվել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հայցադիմումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը կասեցնելու մասին» N 64-Ա/1 հրամանի կատարումը կասեցնելու մասին: «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը» հաստատելու մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է գործել և այդ կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզաձևի ֆեդերացիան պետք է ներկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք: Առաջնորդվելով վերոհիշյալ դրույթով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 2019 թվականի ապրիլ ամսի ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել: Գաբրիել Ղազարյանի մոտ բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ կայացած հանդիպումից հետո, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, բռնցքամարտի հավաքականների ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և միջազգային մրցաշարերին մասնակցությունը կիրականացվեն Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ՝ ֆեդերացիայի ներկայացրած հայտերի հիման վրա»: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
