Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են վազք-լազերային հրաձգության Հայաստանի պատանի չեմպիոնները

302
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 16:20
Հայտնի են վազք-լազերային հրաձգության Հայաստանի պատանի չեմպիոնները

Ժամանակակից հնգամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիան Երևանում կազմակերպել էր երկամարտի (վազք-լազերային հրաձգություն) պատանիների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 300 մարզիկ:

Աղջիկների մինչև 11 տարեկանների մրցումներում առաջնության չեմպիոն է դարձել Իրինա Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցումներում՝ Թերեզա Մանուկյանը և մինչև 15 տարեկանների մրցումներում՝ Էլիզա Բալյանը: Տղաների 11 տարեկանների տարիքային խմբում հաղթել է Արմենակ Ղազարյանը, մինչև 13 տարեկանների մրցապայքարում՝ Արտյոմ Մկրտչյանը և մինչև 15 տարեկանների մրցապայքարում՝ Յուրի Բանգոյանը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը կմասնակցի աշնանը Հունգարիայում առաջին անգամ կայանալիք վազք-լազերային հրաձգության աշխարհի առաջնությանը: