Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Գաբրիել Ղազարյանը՝ բռնցքամարտում ստեղծված իրավիճակի մասին

334
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 14:30
Գաբրիել Ղազարյանը՝ բռնցքամարտում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, խոսեց բռնցքամարտում ստեղծված իրավիճակի մասին․ «Բռնցքամարտի թեման բոլորիս համար արդի թեմաներից մեկն է դարձել: Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցվել է՝ հրամանի հիման վրա։ 3,5-րդ կետն ասում է, որ ազգային ֆեդերացիան, որն ստանում է ֆինանսական աջակցությունը, պետք է ՀԱՕԿ-ի անդամ ֆեդերացիա լինի։ Քանի որ ՀԱՕԿ-ի կողմից կասեցվել է ֆեդերացիայի անդամակցությունը, մենք էլ կասեցրել ենք ֆինանսավորումը։ Մենք շարժվում ենք օրենքի տառով: Եթե մենք այսօր տրամադրենք այդ գումարը, կստացվի, որ խախտում ենք օրենքը: Ամեն ինչ պարզ է․ մեր յուրաքանչյուր քայլ օրենքի տառին է համապատասխան։ Պարոն Գևորգյանի հայտարարությանն այն մասին, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը վերականգնվել է, իրականությանը չի համապատասխանում: Երբ կհրապարակվի դատավճիռը, դա էլ կլինի հիմքը։ Դատական գործընթացի վերաբերյալ որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին: Նախարարության կողմից ֆեդերացիայի ֆինանսավորման փոխարեն, այդ գումարը մարզաձևին կտրամադրի ՀԱՕԿ-ը։ Մենք չենք կարող կասեցնելով գումար չվճարել։ Ոչ մի մարզիկ չի տուժվելոu: Ոչինչ չի փոխվել․ նույն մարզիչն է, նույն ուսումնամարզական պլանը, նույն ֆեդերացիան»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։