Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Սպորտի ոլորտում հեղափոխություն ենք իրականացնելու»․ Գաբրիել Ղազարյան

296
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 14:15
«Սպորտի ոլորտում հեղափոխություն ենք իրականացնելու»․ Գաբրիել Ղազարյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ առաջիկա ծրագրերին և մի շարք այլ խնդիրներին․ «Սպորտի ոլորտում հեղափոխություն ենք իրականացնելու։ Հակիրճ կանդրադառնամ այն ծրագրերին, որոնք անցկացնելու ենք մոտ ժամանակներս։ Հայաստանում անցկացնելու ենք «Տուր Դե Ֆրանս»-ի ոգով «Տուր Դե Արմենիա»՝ առաջին անգամ, բայց, վստահ եմ, ավանդական է լինելու։ Անցկացնելու ենք նաև սիրողական հեծանվային սպորտին առնչվող մի շարք ծրագրեր, հանրապետական քրոսավազք, որին մասնակցելու է ավելի քան 10 հազար մարդ, նաև՝ պարառաֆթինգ մարզաձևին առնչվող հարցեր։

Կարևորն այն է, որ այս տարի Ֆիզիկիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքը ներկայացնելու ենք նոր խմբագրությամբ, որով կարգավորվելու են ոլորտի մի շարք հարցեր։ Սա նոր ուժ, նոր թափ կտա ոլորտին»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։