Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սալահի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել

335
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 01:15
Սալահի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Նյուքասլ» - «Լիվերպուլ» խաղում (3:2) «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք էր ստացել։ Այսօր նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, հայտնում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը։

Արդյունքում, նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումը, սակայն կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Վուլվերհեմփթոն»-ի դեմ խաղին։