Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Լիլիթ Գալոյանը հրաժարվել է տնօրենի պաշտոնի համար ներկայացրած իր հայտից

409
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 16:35
Լիլիթ Գալոյանը հրաժարվել է տնօրենի պաշտոնի համար ներկայացրած իր հայտից

Երևանի քաղաքապետարանը «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարել է մրցույթ, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել միայն գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Այսօր նա հայտարարել է, որ հրաժարվում է իր հայտից։

«Խորը հարգանք ունենալով իմ ավագ գործընկերոջ՝ Ռաֆայել Վահանյանի հանդեպ, նաև հաշվի առնելով փաստը, որ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած միակ թեկնածուն եմ, ճիշտ եմ համարում այս պահին հրաժարվել «Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցությունից: Այդ պաշտոնը զբաղեցնելն ինձ համար գերնպատակ չէ»,- նշել է նա։