Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա»․ Էմերի

284
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 12:45
«Պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա»․ Էմերի

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բրայթոն»-ի հետ ոչ-ոքի խաղալու և լավագույն քառյակից դուրս մնալու մասին:

«Արժանի էինք հաղթանակի, բայց մեզ ուժեղ թիմ էր դիմակայում: Մենք պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել դրանք: Ուզում էինք հաղթել, որպեսզի ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություններ պահպանենք: Չստացվեց։ Հիմա պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա»,- նշել է նա։