Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանկ Ռիբերին լքում է «Բավարիա»-ն

417
Կիրակի, 05 մայիսի, 2019 թ., 16:00
Ֆրանկ Ռիբերին լքում է «Բավարիա»-ն

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ չի երկարաձգելու հունիսի 30-ին ավատվող պայմանագիրը և կլքի ակումբը։

««Բավարիա» տեղափոխությունն ինձ համար երազանքի իրականացում էր: Ակումբին հրաժեշտ տալը հեշտ չի լինի։ Միասին մենք ավելի քան 20 տիտղոս ենք նվաճել»,- նշել է նա։

Նշենք, որ 36-ամյա Ռիբերին «Բավարիա»-ում հանդես է գալիս 2007 թվականից։ Ակումբի հետ նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ հաղթել է Գերմանիայի Գավաթի խաղարկությունում, 5 անգամ՝ Սուպերգավաթի, մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ևս մեկ անգամ աշխարհի ակումբային առաջնությունում: