Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել»․ Ռաֆայել Վահանյան

1012
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 20:40
«Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել»․ Ռաֆայել Վահանյան

Մայիսի 7-ին նշանակվել է մրցույթ Շենգավիթի շրջանում գտնվող լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, որին մասնակցելու իրավունք չունի ինքը՝ դպրոցի հիմնադիր և գործող տնօրեն Ռաֆայել Վահանյանը: Մարզադպրոցի աշխատակիցները, բազմաթիվ շախմատիստներ, մտավորականներ, բաց նամակով դիմել են քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրանք խնդրում են կասեցնել մայիսի մրցույթը և օրենսդրական ճանապարհով լուծել խնդիրը:

Ըստ որոշ աղբյուրների, Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել պետական պարգևներից, Երևանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու հեռանալ Հայաստանից: Իրավիճակի շուրջ Վահանյանն իր մեկնաբանությունն է տվել․ «Ստեղծված իրավիճակն իհարկե հաճելիներից չէ: Եթե հարցը չվերաբերեր ինձ, կարող էի ավելի կոշտ գնահատական տալ: Սակայն դա երկրորդական է: Իսկ հիմա, պարզապես ուզում եմ ասել. «Ամեն մեկը կգտնի բավարար հիմնավորումներ՝ իր կատարածն արդարացնելու համար, ճիշտ կամ սխալ, կարևոր չէ, մարդու էությունն է այդպիսին: Սակայն կան սկզբունքներ, որոնցից չեմ ուզում և չեմ կարող հրաժարվել. ամբողջ կյանքում ես եղել ու շարունակում եմ մնալ իմ ժողովրդի հետ: Ես նրա մի մասնիկն եմ, փոքր թե՞ մեծ՝ կգնահատի ժամանակը: Որևէ տեղ մշտական բնակության չեմ մեկնելու, որևէ պարգևից չեմ հրաժարվելու։ Հայրենիքն ինձ համար բացարձակ արժեք է։ Սա է ելակետը»։