Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Ալիևի հուշամրցաշարից

383
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 20:00
Ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Ալիևի հուշամրցաշարից

Մայիսի 1-ից 3-ն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձեռնունայն է վերադառնում Մախաչկալայում կայացած աշխարհի հնգակի չեմպիոն Ալի Ալիևի հուշամրցաշարից: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ մրցավայր էին մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Կարեն Զուրաբյանը (57 կգ), Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գևորգ Մխեյանը (70 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) և Մարզպետ Գալստյանը (92 կգ):