«Մեր շախմատիստների տրամաբանությունը մի տեսակ չեմ հասկանում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շախմատիստները նամակ են գրել վարչապետին՝ տարակուսելով, որ Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցի տնօրենի մրցույթ ա հայտարարվել: Բանն էն ա, որ Վահանյանն ինքը՝ որ փառք Աստծո ողջ է և ներկայումս իր անունը կրող դպրոցի տնօրենն է, չի կարող առաջադրվել մրցույթում որպես թեկնածու՝ տարիքի պատճառով: Հիմա շախմատիստները ասում են, թե ինչո՞ւ ա մրցույթ հայտարարվել, Վահանյանը թող մնա, նրա փորձը, ամեն մի խոսքը թանկ է շախմատի զարգացման համար: Վահանյանի շախմատային փորձը, վարպետությունն ու հեղինակությունն իսկապես մեծ է, նա մեր լավագույն շախտամտիստներից է, և լավերից է եղել աշխարհում: Բայց ես մեր շախմատիստների տրամաբանությունը մի տեսակ չեմ հասկանում՝ ուզում են, որ Վահաննյանն էդ դպրոցի ցմա՞հ տնօրեն լինի: Եթե ուզում են, թող հենց էդպես էլ ասեն, էս կողմ էն, կողմ չընկնեն: Իսկ եթե ոչ, ապա միթե՞ Վահանյանի ահռելի փորձը նրա դպրոցի տնօրեն լինելու ճանապարհով է միայն հնարավոր փոխանցել պատանիներին»: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
