Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Լիանա Գրիգորյանը՝ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության մրցավար

384
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 20:35
Լիանա Գրիգորյանը՝ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության մրցավար

Մայիսի 5-ից 17-ը Բուլղարիայում կկայանա կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ Բուլղարիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Անգլիայի, Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների մասնակցությամբ: Մրցաշարը սպասարկող մրցավարների թվում է նաև Հայաստանի մրցավարական կորպուսի ներկայացուցիչ Լիանա Գրիգորյանը: