Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանը և ԱՄԷ-ն կարող են համագործակցել սպորտի ոլորտում

272
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 18:05
Հայաստանը և ԱՄԷ-ն կարող են համագործակցել սպորտի ոլորտում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ԱՄԷ մեր գործընկերների հետ քննարկեցինք սպորտի բնագավառում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Հայկական սպորտի հաջողություններն այնքան են տպավորել մեր գործընկերներին, որ նրանք ոչ միայն պատրաստ են քննարկել համատեղ ներդրումային ծրագրեր, այլև մեծապես հետաքրքրված են մեր փորձն ու հաջողությունները ուսումնասիրելով»: