Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Քննարկվել են Համահայկական խաղերի անցկացման հետ կապված հարցեր

259
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 15:45
Քննարկվել են Համահայկական խաղերի անցկացման հետ կապված հարցեր

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է փոխվարչապետ, Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահ Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված տարաբնույթ հարցեր:
Հիշեցնենք, որ Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, որից 14-ն օլիմպիական է: