«Ուժերն ակնհայտ անհավասար էին». Մխիթար Հայրապետյան
![]() ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ազգային ժողովի, Կառավարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների՝ Գյումրի համատեղ այցի շրջանակներում այցելեցինք նաև մարզական հաստատություններ: Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն, օլիմպիական չեմպիոնի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի ուղեկցությամբ գնացինք քաղաքապետարանի կողմից մարզադպրոցի համար առաջարկվող տարածքը տեսնելու: Տեղում քննարկեցինք տարածքի նպատակահարմարությունը, շինարարության կազմակերպմանն առնչվող որոշ հարցեր. այս թեմայով հաջորդ հանդիպումը նախատեսված է Երևանում։ Այնուհետև սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ եղանք Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում, որը համապատասխանում է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին: Սպորտային կեսօրից հետո երեկոյան շտապեցինք Երևան՝ ֆուտզալի դաշտում մրցելու ըմբիշների հետ: Ուժերն ակնհայտ անհավասար էին, ինչի պատճառով էլ հաշիվը չենք հրապարակի»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
