Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ռոնալդուի ներկայացուցիչը հերքել է տարածված լուրերը

277
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 11:35
Ռոնալդուի ներկայացուցիչը հերքել է տարածված լուրերը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրունի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայացուցիչը հերքել է տարածված լուրերն այն մասին, որ ֆուտբոլիստը գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան՝ Bugatti La Voiture Noire՝ 11 մլն եվրոյով:

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Նա այդ ավտոմեքենան չի գնել»,- նշել է նա: