Լեհ զբոսաշրջիկը հեռախոսը թողել է երևանյան հյուրանոցներից մեկում և անհետ կորել
![]() Հայաստանում անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը, ով ի րբջջայինը թողել է երևանյան հյուրանոցներից մեկում: Այս մասին Facebook-ում հայտնել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը: «Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Վերջինը Հայաստան է ժամանել Թբիլիսիից՝ տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող «Նոր Երևան» հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ օրս նրա մասին որևէ տեղեկություն չկա: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում: Նրա գտնվելու վայրը պարզելու գործում կարող են օգտակար լինել Հայաստան այցի ժամանակ արված լուսանկարները: Հնարավոր է, որ լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկը լինի վարորդը, ում հետ Դանիելը ճանապարհորդել է Հայաստանում: Դանիելի բնութագրիչ առանձնահատկություններից այն է, որ նրա աջ ոտքը կաղում է: Դանիելի վերաբերյալ ցանկացած տեղեկության դեպքում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Երևանում ԼՀ դեսպանության հետ՝ զանգահարելով +374 91426885 հեռախոսահամարին»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
