Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Եվրոպայի լիգա․ «Արսենալ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին, «Այնթրախտ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ

326
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 00:55
Եվրոպայի լիգա․ «Արսենալ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին, «Այնթրախտ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում ավարտվեցին «Արսենալ» - «Վալենսիա», «Այնթրախտ» - «Չելսի» հանդիպումները։

«Արսենալ»-ը 3։1 հաշվով հաղթեց «Վալենսիա»-ին։ Հանդիպման 18-րդ և 26-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակյազեթը, իսկ 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։

Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումն սկսեց պահեստայինների նստարանին՝ խաղադաշտ դուրս գալով 75-րդ րոպեին։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Այնթրախտ»-ը ոչ-ոքի խաղաց «Չելսի»-ի հետ։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով: