Խավին ավարտում է մարզական կարիերան
258
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 21:40
![]() Կատալոնական «Բարսելոնա»-ի լեգենդ Խավին, ով այժմ հանդես է գալիս կատարական «Ալ Սադ»-ում, հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո մարզական կարիերան ավարտելու մասին: Նա մարզչական կարիերա կսկսի: «Ինձ համար պատիվ էր խաղալ մինչև 39 տարեկան: Սա իմ վերջին մրցաշրջանն է որպես ֆուտբոլիստ: Անհամբերությամբ սպասում եմ իմանալ, թե ինչ է սպասում ինձ մարզչական կարիերայիս ընթացքում»,- նշել է Խավին։ Հիշեցնենք, որ Խավին 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ Իսպանիայի գավաթակիր, 6 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր։ 4 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 2 անգամ Սուպերգավաթը և 2 անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։ Իսպանիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2008, 2012) կրկնակի չեմպիոն։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
