Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչ փչացած երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է բռնապետ Էրդողանը». Քանթեր

419
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 20:00
«Ինչ փչացած երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է բռնապետ Էրդողանը». Քանթեր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի «Փորթլենդ» ակումբի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը թվիթերյան իր էջում գրառում է կատարել։

«Ինչ փչացած երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսօրվա խաղի միակ թուրք բասկետբոլիստի ես եմ, բայց գրաքննության է ենթարկում իմ անունը՝ չհրապարակելով NBA-ի պաշտոնական թուրքալեզու էջը։ Նրանք Թուրքիայում չեն ցուցադրում «Փորթլենդ»-ի խաղերը։ Կառավարությունը վերահսկում է մարդկանց, դա է խնդիրը։ Ինչպե՞ս է NBA-ը թույլ տալիս դա»։

Նշենք, որ Թուրքիայում Քանթերին ցանկանում են կալանավորել։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու համար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատությունների համար։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։