Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ժնևն անակնկալ է պատրաստել Լոզան-2020-ի մասնակիցների համար

290
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 18:25
Ժնևն անակնկալ է պատրաստել Լոզան-2020-ի մասնակիցների համար

Լոզանում կայանալիք 2020 թվականի պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Շվեյցարիայի Ժնև քաղաքի օդանավակայանը համագործակցության պայմանագիր են կնքել՝ խաղերի համար Շվեյցարիա ժամանած մարզիկներին ինքնառիթից մինչև օդանավակայանի տարածք Լոզան-2020-ի գույներով ներկված հատուկ ավտոբուսով հասցնելու շուրջ։

«Հենց Ժնևի օդանավակայանից կսկսվի մեր ծանոթությունը մարզիկների հետ: Յուրօրինակ ավտոբուսը մասնակիցներին թույլ կտա Շվեյցարիա ժամանելուց անմիջապես հետո զգալ օլիմպիական խաղերի շունչը»,- ասել է Լոզան-2020-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Յան Լոգանը:

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020 թվականի հունվարի 9-ից 22-ը:

Լոզան-2020-ի գույներով ներկված հատուկ ավտոբուսը
Լոզան-2020-ի գույներով ներկված հատուկ ավտոբուսը