«Լոռի»-ն հայտարարություն է տարածել
![]() «Լոռի» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ «Սիրելի ֆուտբոլասերներ, չէի կարող չարձագանքել վերջին շրջանում ստացվող բազմաթիվ արձագանքներին, որոնցում արտահայտում եք Ձեր դժգոհությունը «Լոռի»-ի ելույթների հետ կապված: Անչափ բարձր եմ գնահատում ու կարևորում Ձեր ակտիվությունն և հավաստիացնում, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ձեր մեկնաբանություններին և հետևություններ անում: Այնուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել, որ ակումբի վերաբացումից հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում և նույնիսկ, եթե վատագույն սցենարի դեպքում զբաղեցնի հինգերորդ հորիզոնականը, դա նույնպես լավագույն արդյունքը «Լոռի»-ի պատմության ընթացքում: Ակումբը վերաբացելիս ես խոստացել էի, որ մենք միասին պետք է պատմություն կերտենք և այժմ քայլ առ քայլ ենք գնում այդ ճանարհով: Լոռու մարզի ֆուտբոլի պատմության ընթացքում նոր պատմական էջ գրելու հնարավորություն ունենք մի քանի օր անց՝ մայիսի 8-ին, երբ «Լոռի»-ն կանցկացնի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Գիտակցելով առաջնությունում ստեղված բարդ իրավիճակը՝ մենք արդեն սկսել ենք կենտրոնանալ տարվա կարևորագույն խաղի՝ գավաթի եզրափակչի վրա: Դա էր պատճառը, որ «Արցախ»-ի դեմ նախորդ խաղում մեր թիմի մարզիչը կազմի ռոտացիայի էր դիմել: Չնայած նրան, որ մեր թիմը միշտ ձգտում է լավագույն արդյունքին, «Բանանց»-ի դեմ հաջորդ խաղում նույնպես կազմում փոփոխություններ կլինեն: Կոչ եմ անում հաշվի առնել այս ամենը, չհիասթափվել վերջին անհաջողություններից և թիմի կողքին լինել մրցաշրջանի կարևորագույն խաղում: Հայաստանի գավաթը Վանաձոր բերելու և առաջին անգամ եվրոպական ասպարեզում հանդես գալու մեր միասնական նպատակը հնարավոր է իրագործել միայն Ձեր աննկարագրելի աջակցության շնորհիվ: Ցանկացած հայկական ակումբ կերազեր ունենալ Ձեզ նման երկրպագուներ: Մեր հաջողությունները զարգացնելու և դրանք շարունակական դարձնելու գլխավոր շարժիչ ուժը հենց Ձեր աջակցությունն է: Ակումբի բոլոր երկրպագուներին խնդրում եմ մայիսի 8-ին գալ մարզադաշտ, լինել թիմի կողքին, քանի որ միայն Ձեր աջակցության շնորհիվ է հնարավոր հաղթել այս կարևոր խաղում և իրականացնել պատմություն կերտելու մեր նպատակը: «Լոռի» ՖԱ հիմնադիր, |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
