Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կին-մարզիչները մասնակցում են ՀՖՖ մարզչական դասընթացին

237
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 13:25
Կին-մարզիչները մասնակցում են ՀՖՖ մարզչական դասընթացին

Մայիսի 2-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ Մարզչական C արտոնագրի դասընթացը: ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ վերաձևավորված դասընթացին մասնակցում են 40 մարզիչներ՝ Երևանից, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից և Արմավիրից: Մեծ ուշադրություն է դարձվում կանանց ֆուտբոլի մարզիչների վերապատրաստմանը: Հենց այդ նպատակով այս անգամ դասընթացի մասնակիցների գրեթե կեսը (19) կանայք են: Մասնակիցների թվում են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը և Գևորգ Հովհաննիսյանը: C արտոնագիրը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: