Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնող կազմը

290
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 23:25
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Սանկտ Պետերբուրգ մեկնող կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին: Մայիսի սկզբին բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնի 6 բռնցքամարտիկ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Սանկտ-Պետերբուրգ կմեկնի նաև մարզիչ Կարեն Ղազարյանը: