Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կասիլյասը կարող է չվերադառնալ խաղադաշտ

265
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 21:55
Կասիլյասը կարող է չվերադառնալ խաղադաշտ

«Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով այսօր սրտի կաթված է ստացել, հնարավոր է, ավարտի մարզական կարիերան, հայտնում են ԶԼՄ-ները։

Արդեն հայտնի է, որ 37-ամյա դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը և կարող է այլևս խաղադաշտ չվերադառնալ։

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու»-ում է 2015 թվականից։