Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Զինված ուժերը չեն աջակցում Մադուրոյին». Խուան Գուայդո

1389
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 12:00
«Զինված ուժերը չեն աջակցում Մադուրոյին». Խուան Գուայդո

Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն վստահեցնում է, որ զիված ուժերը չեն աջակցում Մադուրոյին: Նշենք, որ երեքշաբթի օրը Նիկոլաս Մադուրոն ուղիղ եթերով հայտարարել էր, որ Վենեսուելայի զինված ուժերը սատարում են իրեն: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն, ում ընդդիմության առաջնորդը փորձում է պաշտոնանկ անել, չնայած բողոքի ակցիաներին՝ շարունակում է կատարել իր լիազորությունները: Ըստ Մադուրոյի՝ Գուայդոյի համակիրները փոքրաթիվ են:

ԱՄՆ պետական պաշտոնյաներից շատերը պնդում են, որ Մադուրոյի կառավարության երեք անդամները նունպես կողմ են, որ վերջինս հետագայում թողնի նախագահի լիազորությունները:

Վենեսուելայի ԱԺ նախագահ Խուան Գուայդոն պահանջում է նախագահ Մադուրոյի հրաժարականը, քանի որ վիճարկելի է համարում նախագահական ընտրությունների արդյունքները: Գուայդոյի և Մադուրոյի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 69 հոգի վիրավորվել է:

Վենեսուելայում մի շարք լրատվական գործակալությունների, այդ թվում BBC-ի և CNN-ի գործունեությունը բռնությամբ կասեցվում է: