Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Այաքս»-ը կրկնեց «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի ռեկորդները

343
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 02:15
«Այաքս»-ը կրկնեց «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի ռեկորդները

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքս»-ը, «Թոթենհեմ»-ին հյուրընկալվելիս, հաղթանակ տոնեց 1։0 հաշվով։ Այս հաղթանակից հետո «Այաքս»-ը կրկնեց «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի ռեկորդները։ «Այաքս»-ը հաղթել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի, 1/4 եզրափակչի և 1/2 եզրափակչի արտագնա խաղերում։ Մինչ այս նման բան հաջողվել է անել «Ռեալ»-ին՝ 2017/18 մրցաշրջանում, և «Բավարիա»-ին՝ 2012/13 մրցաշրջանում և երկու անգամ էլ թիմերը հռչակվել են Չեմպիոնների լիգայի հաղթող։