Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Դեռ ժամանակ ունեմ սպորտում մնալու համար»․ Շարապովա

367
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 19:40
«Դեռ ժամանակ ունեմ սպորտում մնալու համար»․ Շարապովա

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոսել է ապագայի իր ծրագրերի մասին՝ նշելով, թե ինչպիսին է պատկերացնում իր կյանքը 20 տարուց։

«Ես լի եմ էներգիայով և հույս ունեմ, որ դեռ ժամանակ ունեմ՝ սպորտում մնալու համար: Իհարկե, ցանկանում եմ մայր դառնալ և լավ կին լինել։ Երբեք չես իմանա՝ ինչ ճանապարհով առաջ կգնաս: Հայրս միշտ կրկնում է․ «Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն՝ պատմիր նրան ծրագրերիդ մասին»: Այդ պատճառով աշխատում եմ շատ չմտածել, թե ինչպիսին կլինեմ 20 տարի հետո»,- նշել է Շարապովան։