«Փաշինյանը պետք է աշխատի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին». Փոլ Սթրոնսկի
![]() Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին Twitter-ում անդրադարձել է ԱՄՆ հասցեին Փաշինյանի հնչեցրած քննադատությանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը հայ-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ ասել էր. «ԱՄՆ-ը շատ երկար ժամանակ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան ողջ աշխարհում: Ես ուզում եմ բոլորիս հարց տալ՝ իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, առանցքով, էությամբ, ժողովրդավարական էին: Ես իրենց ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել: Ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինեք Բ կետով»: Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը՝ Փոլ Սթրոնսկին ասել է. «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր են, և դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, և նա պետք է իր աշխատանքը կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»: Սթրոնսկին նշել է, որ ԱՄՆ-ն 2008-ին դժգոհ էր Քոչարյանից և Սարգսյանից, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը. «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար: Եթե 1992-ից հաշվենք ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարած ներդրումները, սա ավելին է, քան երբևէ եղել է։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, հատկապես եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի իր քաղաքականության առաջնահերթություններում, և նրանց ծրագիրը պարզ լինի»:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
