Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Գործ չունեք հայերի հետ, նրանք մինչև վերջ պայքարում են իրենց ուզածի համար»․ ՄքԳրեգոր

311
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 15:30
«Գործ չունեք հայերի հետ, նրանք մինչև վերջ պայքարում են իրենց ուզածի համար»․ ՄքԳրեգոր

UFC-ի նախկին չեմպիոն իռլանդացի MMA մարտիկ Քոնր ՄքԳրեգորը թվիթերյան իր էջում գրառում է կատարել հայերի վերաբերյալ։
«Ես միշտ հայերի կողմից եմ: Դենիսի և Քարդաշյանների:

Գործ չունեք հայերի հետ: Իրենք իսկական գումար վաստակողներ են և մինչև վերջ պայքարում են իրենց ուզածի համար»,- գրել է Քոնրը՝ պատասխանելով օգտատերերից մեկի՝ Դիլոն Դենիսի գրառման տակ կատարած գրառմանն այն մասին, որ ՄքԳրեգորը սատարում է հայերին ոչ միայն Դիլոն Դենիսի հարցում, այլև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում։
Նշենք, որ Դիլոն Դենիսն առաջիկայում՝ հունիսի 14-ին մենամարտելու է Հեմֆրիի հետ։