Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Պիզելլին վերադառնում է «Ակտոբե»

200
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 14:35
Պիզելլին վերադառնում է «Ակտոբե»

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին վերականգնվել է վնասվածքից և վերադառնում է ակումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նա ապրիլի 30-ին Սան Պաուլուից կմեկնի Ղազախստան և վերականգնումը կշարունակի «Ակտոբե»-ի մարզչական շտաբի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, ինչից հետո մեկնել էր հայրենիք՝ Բրազիլիա՝ վիրահատվելու և վերականգնվելու: