Հայտնի են չեմպիոն և մրցանակակիր հեծանվորդների անունները
![]() Երևանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցաշար՝ նվիրված Հայաստանում հեծանվային սպորտի մրցաշրջանի բացմանը: Մրցաշարին մասնակցել է շուրջ 40 մարզիկ: Մեծահասակների 3 կմ անհատական վազք հետապնդումով վարժությունում բոլոր մրցանակային տեղերը զբաղեցրել են ՀՍՕՄՄ-ի սաները. 1-ին տեղը զբաղեցրել է Էդգար Ստեփանյանը, 2-րդ տեղը՝ Էդգար Սարգսյանը և երրորդ տեղը՝ Դավիթ Մկրտչյանը: Երիտասարդների 3 կմ մրցապայքարում նույնպես բոլոր մրցանակային տեղերը բաժին են հասել «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին. Հովսեփ Խաչատրյանը գրավել է 1-ին տեղը, Արթուր Սարգսյանը 2-րդ տեղը և Հակոբ Ջաները՝ 3-րդ տեղը: Կանանց մրցապայքարում 1-ին տեղը գրաված Կարինե Մինասյանը նույնպես ՀՍՕՄՄ-ի ներկայացուցիչ է: Աղջիկների 2 կմ մրցապայքարում հաղթող է դարձել Մարինե Արշակյանը (ՀՍՕՄՄ), 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սիրանուշ Հարությունյանը (ՀՍՕՄՄ), իսկ 3-րդը՝ Սվետլանա Մկրտչյանը (ՀՍՕՄՄ): Պատանիների 3 կմ մրցապայքարում 1-ին և 2-րդ տեղերը նույնպես գրավել են ՀՍՕՄՄ-ի սաները. Ջանիկ Գրիգորյանը՝ 1-ին տեղը և Դավիթ Զաքարյանը՝ 2-րդ տեղը, իսկ 3-րդ տեղում «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Ոսկանյանն է: Խմբակային վազքում (60 շրջան, 6 մ/վ) բոլոր մրցանակային տեղերը նույնպես ՀՍՕՄՄ-ի սաներինն են. մեծահասակներ՝ Էդգար Ստեփանյան (1-ին տեղ), Դավիթ Մկրտչյան (2-րդ տեղ), Էդգար Սարգսյան (3-րդ տեղ), երիտասարդներ՝ Հակոբ Ջաներ (1-ին տեղ), Արթուր Մարգարյան (2-րդ տեղ), Հովսեփ Խաչատրյան (3-րդ տեղ), աղջիկներ՝ Կարինե Մինասյանը (1-ին տեղ), Սիրանուշ Հարությունյանը (2-րդ տեղ), Սվետլանա Մկրտչյանը (3-րդ տեղ): Խմբակային վազքում (40 շրջան, 4 մ/վ) պատանիների մրցապայքարում 1-ին տեղը զբաղեցրել է Ջանիկ Գրիգորյանը (ՀՍՕՄՄ), 2-րդ տեղը՝ Դավիթ Զաքարյանը (ՀՍՕՄՄ) և 3-րդ տեղը՝ Վազգեն Ոսկանյանը («Հայաստան» մարզական ՀԿ): |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
