Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը 7-րդն է «Grenke Chess Classic»-ում

244
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 00:50
Արոնյանը 7-րդն է «Grenke Chess Classic»-ում

Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ավարտվեց շախմատի «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Կարլսեն - Վաշյե Լագրավ՝ 1։0

Անանդ - Սվիդլեր՝ 1/2։1/2

Նայդիչ - Մայեր՝ 1։0

Կեյմեր - Վայլեխո՝ 0։1

Այսպիսով, մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը՝ 7,5 միավորով։ Լևոն Արոնյանը, վաստակած 4,5 միավորով, զբաղեցրեց 7-րդ տեղը։ Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Կարլսեն՝ 7,5 միավոր

2․ Կարուանա՝ 6 միավոր

3․ Վաշյե Լագրավ՝ 5 միավոր

4․ Նայդիչ՝ 5 միավոր

5․ Սվիդլեր՝ 4,5 միավոր

6․ Անանդ՝ 4,5 միավոր

7․ Արոնյան՝ 4,5 միավոր

8․ Վալյեխո՝ 4 միավոր

9․ Մայեր՝ 2 միավոր

10. Կեյմեր՝ 2 միավոր