«Բոլոր մտքերս ուղղված են ուժեղագույնների խմբում թիմի տեղը պահպանելուն». Ռադոմիր Կոկովիչ
![]() ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի՝ անցյալ տարվա հուլիսին մեկնարկած և դեռևս շարունակվող դասընթացն առաջինն է, որին մասնակցում են նաև արտասահմանցի մարզիչներ: Նրանցից մեկը սերբ մասնագետ Ռադոմիր Կոկովիչն է, ով երիտասարդ տարիքում, գործնական ֆուտբոլը թողնելուց հետո, իրեն վերգտել է մարզչական աշխատանքում։ Սերբ մասնագետը խոսել է ՀՖՖ կրթական բարեփոխումների, իր մարզչական ճանապարհի և ընթացիկ առաջադրանքների մասին։ - Դասընթացում նոր փուլ է սկսվել նոր մասնագետներ են ներգրավվել, հայեցակարգն է փոխվել։ - Բարեփոխումներն ու իսպանական մտածելակերպը մեզ միայն դրականն են հաղորդում։ Ոգևորված եմ այս մարզիչների հետ առաջքայլ կատարելու առթիվ։ Բոլորս կարող ենք մեծ օգուտ քաղել։ Փոփոխություններից առաջ մեզ հետ աշխատած հայ մարզիչներին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ - Վերջերս գլխավորեցիք «Զեմուն» թիմը, որը եզրափակում է Սերբիայի ուժեղագույնների խմբի մրցաշարային աղյուսակը։ Երիտասարդ տարիքում բավական լուրջ փորձություն է։ Հիմնարար քայլեր կատարելու ժամանակ չկա։ Որո՞նք են այն մի քանի կետերը, որոնք թիմը պետք է արագորեն բարելավի առաջադրանքը կատարելու համար։ - Կարիերայիս ամենամեծ մարտահրավերն է։ Թիմն ընդունեցի դժվար վիճակում։ Ամբողջական գաղափար ներդնելու համար ժամանակը կարճ է։ Նախ, կուզեի փոխել թիմի մտածելակերպը, որն իմ գալուց առաջ չէր հաղթել 18 խաղում անընդմեջ։ Անցած շաբաթ հաղթեցինք արտագնա խաղում, ինչը վկայում է, որ ճիշտ ճանապարհին ենք։ Նախընտրում եմ հարձակողական ֆուտբոլ, գնդակի ուղղորդված վերահսկում։ Չեմ փոխելու մոտեցումս անգամ այս դեպքում, երբ բարդ իրադրություն է։ Կձգտեմ հնարավորինս լավ աշխատել, որ իմ թիմը այդ եղանակով խաղա։ - Հայաստանում գտնվելու ընթացքում ի՞նչ խաղեր եք նայել։ - Դիտել եմ Հայաստան Մ19 - Գերմանիա Մ-19 խաղը։ Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց, իսկապես, հավանեցի մարզչի մտահղացումը։ Թիմը փորձում էր խաղը կառուցել թիկունքից, վերահսկել գնդակի տեղաշարժը։ Կարծում եմ՝ գաղափարը ճիշտ է հատկապես զարգացող ֆուտբոլիստների համար․ ժամանակակից ֆուտբոլը պահանջում է, որ կարողանաս խաղալ այդկերպ։ - Ի՞նչ էիք սպասում Հայաստան կատարած ուսանողական այցից։ Սպասելիքն ու իրականությունը համընկան։ - Ենթադրում էի, որ նման ենք մտածելակերպով։ Եկա, համոզվեցի։ Մարդիկ շատ հյուրընկալ են։ Հայաստանի մասին տպավորություններս հիմնականում ստացել եմ մարդկանցից։ Հույս ունեմ՝ դասընթացն ավարտելուց առաջ ժամանակ կունենանք նաև պատմական վայրեր այցելելու, որոնցով լի է Հայաստանը։ - Ֆուտբոլի զարգացման համար ինչպիսի՞ տեսլական ունենք։ - Այս առումով գլխավորը մարզչական օղակն է։ Հիմնական ուշադրությունը պետք է ուղղել մարզիչների կրթությանը, որ նրանք էլ կարողանան կրթել բարձր մակարդակի խաղացողների։ Սերբիայում, օրինակ, մարզչի դերը թերագնահատված է, պետք է շտկել իրավիճակը։ - Ինչպե՞ս եք սկսել կարիերան։ - Որպես գլխավոր մարզիչ առաջին անգամ աշխատել եմ Չինաստանի 2-րդ լիգայում (խաղամակարդակով 3-րդը), որտեղ 2 թիմ եմ մարզել։ Հարուստ փորձ յուրացրի, որը կարիերայիս հետագա ընթացքում կկիրառեմ։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատեցի առաջին լիգայում, որը խաղամակարդակով 2-րդն է։ Իսկ սերբական Սուպերլիգայում երբևէ աշխատած ամենաերիտասարդ գլխավոր մարզիչ լինելը պարտավորեցնող է։ Այժմ բոլոր մտքերս ուղղված են ուժեղագույնների խմբում թիմի տեղը պահպանելուն։ - Ձեր հայրը՝ Ջորջ Կոկովիչը, սերբ մարզիչների շրջանում մեծ ճանաչում ունի։ Ինչպիսի՞ դերակատարում ունի Ձեր անհատական զարգացման հարցում։ - Հայրս բազմափորձ մասնագետ է։ Որպես Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում աշխատած մարզիչ՝ մեծածավալ փորձ ու գիտելիք է փոխանցում ինձ։ Դա մեծ արժեք է ինձ պես երիտասարդի համար։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
