Երևանում անցկացվել է մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը` նոր ձևաչափով
![]() Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը վերսկսվել է նոր ձևաչափով։ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գլխավորությամբ վերաձևավորվել է մարզչական կրթության համակարգը, որի նորմերը սահմանված են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայով։ Ապրիլի 25-ից 28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթակա մոդուլը: Դասախոսությունները կարդում էին Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, կրթության բնագավառում գիտությունների դոկտոր Ռուբեն Լեսկանոն։ Տեխնոլոգիաների կիրառության չափորոշիչները ներկայացնում էր կրթության մասի պատասխանատու Ղազար Հակոբջանյանը: Դասերի 4 օրերի ընթացքում Անտոնիո Ֆլորեսը ներկայացրեց, ապա նաև գործնական աշխատանքների միջոցով պարզաբանեց մարտավարության տեխնիկական նրբությունները, որոնք հաճախ դուրս են մնում տեսադաշտից, բայց տակտիկական ցանկացած գործողության հիմքում են։ Մասնակիցները պրակտիկ առաջադրանքներ ստացան, որոնք շարունակական կլինեն։ Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է ֆուտբոլիստների մասնագիտացում՝ ըստ խաղային դիրքերի, հենց նրանց կարողություններն են պայմանավորում խաղային եղանակը։ Հուլիսին Երևանում կվերլուծեն Եվրոպայի Մ-19 առաջնությունը․ զեկույցը կարխիվացվի ՈՒԵՖԱ-ի համակարգում։ Օրացուցային տարվա ընթացքում մասնակիցները կուղևորվեն եվրոպական առաջատար երկրներից մեկը՝ մարզումային շաբաթական շրջափուլը ուսումնասիրելու նպատակով, Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Հայաստանում կդասախոսեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վիսենտե դել Բոսկեն, նրա երկարամյա գործընկեր Խավիեր Մինյանոն, որը 2018-ի նոյեմբերից զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության հարցերով: ՀՖՖ-ն կձգտի ապահովել հնարավորինս մեծ թվով շահառուների ներկայությունը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
