Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել Յոսեֆ Շուրալը

294
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 14:40
Թուրքիայում ավտովթարի զոհ է դարձել Յոսեֆ Շուրալը

Թուրքիայի առաջնության հերթական տուրի՝ «Կայերիսպոր»-ի դեմ հետ խաղից հետո (1:1) «Ալանյասպոր»-ի ավտոբուսը, հետդարձի ճանապարհին, վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով 8 ֆուտբոլիստ հոսպիտալացվել է՝ լուրջ վնասվածքներով։ Չեխիայի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Յոսեֆ Շուրալը հիվանդանոցում մահացել է։ Նա 28 տարեկան էր, երկու երեխաների հայր։

Շուրալն այս տարի էր տեղափոխվել «Ալանյասպոր»՝ մասնակցելով Թուրքիայի առաջնության 9 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։ Ավելի վաղ նա հանդես է եկել նաև չեխական «Զբրոյովկա», «Սլովան» և «Սպարտա» ակումբներում: 2013 թվականից հանդես էր գալիս Չեխիայի ազգային հավաքականում:

Նշենք, որ «Ալանյասպոր»-ի նախագահ Հասան Չավուշօղլուն հայտարարել է, որ վթարի պատճառը վարորդների քնելն է եղել․ «Ոստիկանության տեղեկությաններով՝ ավտոբուսում երկու վարորդ է եղել և երկուսն էլ քնել են վթարից առաջ»։

Նշենք նաև, որ երկու վարորդներն արդեն ձերբակալվել են։