Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Իսպանիայում հաղթել են սոցիալիստները

2012
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 11:10
Իսպանիայում հաղթել են սոցիալիստները

Պեդրո Սանչեսի ղեկավարած Իսպանիայի սոցիալիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել ու այժմ պետք է կառավարություն ձևավորի, հաղորդում է РИА Новости-ն: Կոնգրեսի 350 մանդատից 123-ը զբաղեցնելու են սոցիալիստները: Նախորդ խորհրդարանում սոցիալիստներն ընդամենը 85 մանդատ ունեին: Երկրորդ տեղը 66 մանդատով զբաղեցնում է Ազգային կուսակցությունը, իսկ երրորդը՝ կենտրոնամետ «Գրաժդանեն» է, որը կունենա 57 մանդատ: Ձախ ուժերից «Միասին կարող ենք» կուսակցությունն ունի 42 մանդատ: Աջ ուժերից առաջին անգամ խորհրդարան անցած «Ձայն»-ից կոնգրեսում ընդգրկված կլինեն 24 պատգամավոր: