Րոպեում՝ 3 ֆուտբոլային դաշտ. որքան արևադարձային անտառ է ոչնչացվել 2018 թվականին
![]() Գիտնականները հաշվարկել են՝ որքան արևադարձային անտառ է ոչնչացվել 2018 թվականին, գրում է BBC-ն: Մոլորակը զրկվել է շուրջ 12 միլիոն հա անտառից, ինչը հավասարազոր է մեկ րոպեում 3 ֆուտբոլային դաշտի ոչնչացմանը: Հատկաշնական է, որ պատկերն ավելի տխուր է եղել 2016-ին և 2017-ին: Հատկապես մտահոգիչ է կուսական անտառների ոչնչացումը: 2018-ին կուսական անտառների մակերևույթը կրճատվել է Բելգիայի տարածքի չափով: Ամենազանգվածային անտառահատումները կատարվում են Բրազիլիայում, անցած տարում՝ 1 200 000 հա: Երկրորդ տեղում Կոնգոն է, երրորդում՝ Ինդոնեզիան: Մադագասկարը կորցրել է ամենաշատ քանակության կուսական անտառ՝ 2%-ի չափով: Անտառահատման տեմպերը ավելացել են նաև Գանայում և Կոդ Դ Իվուարում: Սա կապված է ոսկու զանգվածային արդյունահանմամբ և կակաոյի արդյունաբերական արտադրությամբ: Մինչդեռ անտառները վերականգնվում են շատ դանդաղ: Վերջին տարիներին բուսածածկույթի կորուստը փորձում են վերականգնել Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք հանդիսանում են ջերմոցային գազերի անենամեծ արտազատողն աշխարհում, 2000 թվականից ի վեր կանաչապատել են 5 միլիոն քառակուսի կմ տարածք: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
