Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
![]() Բելգիայի Լիեժ քաղաքում հարյուրավոր ուսանողներ բողոքում են ուսման վարձի բարձրացման, գերբնակեցված դասարանների և ուսումնական նյութերի դժվարահասանելիության դեմ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են վերջին մի քանի օրերի ընթացքում 107 ձերբակալության մասին, հաղորդում է Reuters-ը։ Տեղական իշխանությունները դեռևս չեն հաստատել ձերբակալությունների թիվը: Belga լրատվական գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները կապված են գույքի վնասման և հրկիզման հետ։ Ցուցարարների պաստառների վրա գրված էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Սա խառնաշփոթ է, մենք պայքարում ենք իրավունքի, այլ ոչ թե արտոնության համար» և «Ես ընտրեցի կրթությունը, այլ ոչ թե «Քաղցած խաղերը»։ Որոշ ուսանողներ ասել են, որ կապ են պահպանում ֆրանսիացի ավագ դպրոցի աշակերտների հետ, ովքեր կազմակերպել էին զանգվածային բողոքի ցույցերը։ |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
15418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
13918.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
18706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
20830.10.2026, 14:30
