Արթուր Դանիելյանը կալանավորվեց. դատավորը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի վարչության նախկին պետն էր
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմամբ, նրա հետ շփումներն արգելված են։ «Ոչ մի բան էլ չեն թաքցնում, չեն քողարկում։ Դատավորը, պարզվում է, Փաշինյանի աշխատակազմում երեք տարի վարչության պետ է աշխատել։ Բացարկը չընդունեց»,-դատարանից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա ընդգծեց՝ առավոտյան մեկ գրառման հիմքով են մեղադրանք առաջադրել, երեկոյան ևս մեկ մեղադրանք են առաջադրել 6 գրառման համար։ «Արթուրի ցանկացած գրառում կարող է լինել մեղադրանքի մեջ, բառապաշարը, որ օգտագործում է այս իշխանությունների վերաբերյալ, դիտում են խուլիգանություն։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը 10 անգամ ավելի վատն է, քան Արթուրինը։ Արթուր Դանիելյանը քաղաքական բանտարկյալ է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, անգամ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակիցն է կալանքը տալիս, դրան են հասել»,-ասաց Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումն իրենք կբողոքարկեն։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
