«էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ». Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը
![]() «Ես սարսափով եմ մտածում այն մասին, որ ձմեռ է գալիս՝ մառախուղ է և այլն, հանկարծ մեր մի զինվոր շփոթվի ու հայտնվի Ադրբեջանում, այդ զինվորին դարձնելու են Բեն Լադեն։ Պետք է պահել օբյեկտիվությունը»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի ներթափանցման դեպքին և դրա վերաբերյալ իր հայտարարություններին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը հակադարձեց՝ նշելով․ «Մոլորված զինվորը 50 կմ չի խորանում, չի գնում հայ ընտանիքի տուն, զենք պահում երեխեքի վրա, զենքով կրակում նրանց մոր ոտքին․․․ Մի՛ մոլորեցրեք մեզ, մեր ժողովուրդը ազնիվ է, միամիտ է, բայց հիմար չէ, գիտակից է։ Ակնհայտ է, որ նա մոլորյալ չէ, դուք զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ»։ «Ես էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե, Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ, և էս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»,- հունից դուրս գալով՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին համարելով սադրիչներ։ |

«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters
122:06
«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
021:42
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ալիևին հանձնեց միջանցք, բայց հասարակությունն այդ մասին չի խոսելու, քանի որ այսօր ԱԺ֊ում քաշքշուկ էր հրահրվել». Բենիամին Մաթևոսյան
6518:54
«Առաջարկը ներկայացվում է որպես պարտադրանքի տրամաբանությամբ կառուցված երկընտրանք»․ Արմեն Հովասափյան
10517:42
«Հասկանո՞ւմ եք ինչ նպատակ ունի իշխանական թևի անդադար կատաղի ագրեսիան»․ Արման Աբովյան (տեսանյութ)
13817:36
«ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Նիկոլ Փաշինյանը»․ Մանե Թանդիլյան
12017:30
