Մարզական սխրանք. «Ռեն»-ը նվաճեց Ֆրանսիայի գավաթը
832
Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 13:30
![]() Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեն»-ը, հաղթելով չեմպիոնի կոչումն ապահոված ՊՍԺ-ին, նվաճեց Ֆրանսիայի գավաթը։ Հանդիպման 1-ին խաղակեսում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթում էր մրցակցին՝ Դանի Ալվեսի և Նեյմարի գոլերի շնորհիվ: Առաջին խաղակեսի վերջնամասում ՊՍԺ-ի կազմում Կիմպեմբեն դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ երկրորդ խաղակեսում «Ռե » ն»-ը երկրորդ գոլը խփեց՝ հավասարեցնելով հաշիվը՝ 2:2: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չխփեցին և խաղի ելքը որոշեց 11-մետրանոց հարվածաշարը, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Ռեն»-ի ֆուտբոլիստները՝ 6:5 հաշվով հաղթելով ՊՍԺ-ին և նվաճելով Ֆրանսիայի գավաթը: Նշենք, որ սա մարզական սխրանք էր «Ռեն»-ի համար, որը 1971 թվականից ի վեր առաջին անգամ է տիտղոս նվաճում, իսկ Ֆրանսիայի գավաթը վերջին անգամ նվաճել էր 43 տարի առաջ: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
