Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ըմբիշները 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում Վիտեբսկից

282
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 20:40
Հայ ըմբիշները 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում Վիտեբսկից

Ապրիլի 23-ից 25-ը 6 հայ երիտասարդ ազատ ոճի ըմբիշ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի, որտեղից վերադառնում է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով։ Ոսկե մեդալակիրներ են դարձել Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ): Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Արման Անդրեասյանը (70 կգ) և Կոլյա Հարությունյանը (97 կգ):