Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել «Հայկական արծիվներ» թիմին՝ եզրափակչից առաջ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, Շանթ Սարգսյանին ու Աննա Սարգսյանին, նրանց մարզական ճանապարհն ու հաջողությունները: Նա նշել է, որ թիմն այս հեղինակավոր մրցաշարի 2018թ. գործող չեմպիոնն է, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, և 2019թ. եզրափակիչ փուլ անցած թիմն այս տարի ևս մտադիր է հաղթել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորիչ է համարել «Հայկական արծիվներ»-ի շախմատային ձեռքբերումները, մաղթել նրանց՝ հաղթանակ առաջիկա եզրափակչում և հետագա հաջողություններ: Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մրցաշարի եզրափակչից առաջ իրենց ընդունելու և քաջալերելու համար: Վարչապետը «Հայկական արծիվներ» թիմի անդամների հետ մտքեր է փոխանակել նաև Հայաստանում շախմատի տարածման, Հայաստանի՝ որպես շախմատային պետություն դիրքավորման և այս համատեքստում երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, հայկական chessify բջջային հավելվածի գործածության և օգտակարության, դպրոցներում շախմատի դասավանդման և այլ հարցերի շուրջ: ![]() ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24


