Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Սուդանի ճգնաժամը. «Միլիոնանոց երթ» քաղաքացիական իշխանության համար

1281
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 11:20
Սուդանի ճգնաժամը. «Միլիոնանոց երթ» քաղաքացիական իշխանության համար

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Խարթումում՝ ռազմական խորհրդի իշխանությանը վերջ տալու նպատակով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Շատերը «Միլիոնանոց երթին» մասնակցելու համար Սուդանի տարբեր ծայրերից մայրաքաղաք են հասել: Չնայած ռազմական խորհրդի երեք գեներալների հրաժարականին, բողոքի ակցիաները շարունակվում են: Հիշեցնենք, որ նրանց հրաժարականը եղել է ցուցարարների առաջնորդերից մեկի պահանջը: Գեներալները համարվում էին նախագահ Օմար ալ Բաշիրի դաշնակիցները: «Մենք պատմական իրադարձության ականատեսն ենք, այս պահին ցանկացած պառակտում կարող է հետ վերադարձնել Սուդանում գործող նախկին ռեժիմը»,- ասել է ցուցարարներից մեկը: Մեկ այլ ակտիվիստի խոսքերով՝ «Ռազմական խորհուրդը պարզապես ժամանակ է վատնում՝ հույս ունենալով, որ մենք կհիասթափվենք ու տուն կգնանք: 4 ամիս այստեղ ենք, ու եթե պետք լինի 100 տարի էլ կսպասենք, մինչև չհասնենք մեր նպատակին»:

Մարդաշատ հանրահավաքը կազմակերպվել է «Ազատության և փոփոխության դաշինքի» ցուցարարների կողմից: