2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ
![]() 2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում: Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: «Ամենացավոտ» բարձրացումներից մեկը վերաբերում է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է: Դրույքաչափը Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-ից 52 տոկոս): ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջև 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից: Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Ներկա պատկերը «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Պետական եկամուտների կոմիտեից ստացավ 2017 և 2018 թվականներին Հայաստան ներմուծված բոլոր (համարյա 100 հազար) մեքենաների ցանկը՝ դրանց մակնիշով, շարժիչի աշխատանքային ծավալով և մաքսային արժեքով: 2017 թվականին Հայաստան է ներմուծվել 36.127 մեքենա, որոնց միջին տարիքը 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2230 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.469.700 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 41,4 տոկոսը կամ 558.000 ՀՀ դրամ: 2018 թվականին Հայաստան է ներմուծվել 62.809 մեքենա, որոնց միջին տարիքը կրկին մոտ 12 տարեկան էր, շարժիչի միջին աշխատանքային ծավալը՝ 2400 սմխ, իսկ միջին մաքսային արժեքը՝ 1.616.500 ՀՀ դրամ: Այդ մեքենաների մաքսազերծման համար քաղաքացիները միջինում վճարել են մաքսային արժեքի 42,2 տոկոսը կամ 609.000 ՀՀ դրամ: Համեմատականը Այլ կերպ ասած, 2017 և 2018 թվականերին Հայաստան ներմուծված մեքենաների համար սահմանին վճարվել է միջինում 590 հազար ՀՀ դրամ: Սակայն եթե այդ նույն մեքենաները ներմուծվեին արդեն ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով, ապա դրանց համար սահմանին կվճարվեր միջինում 3 մլն 636 հազար դրամ (ավելի քան 6 անգամ ավել): Այսինքն, միջինում մեկ մեքենայի մաքսազերծման համար կվճարվի մոտ 3 միլիոն դրամով ավել: 2017 և 2018 թվականներին ներմուծված մեքենաների մաքսային միջին դրույքաչափը եղել է 41,9 տոկոս: Սակայն ԵԱՏՄ դրույքաչափերով մաքսազերծելիս դրանց համար միջինում կվճարվեր մաքսային արժեքի 405 տոկոսը: Այսինքն, սահմանին մաքսազերծելիս կվճարվի 4 անգամ ավել գումար, քան վճարվել է արտերկրում այդ մեքենան ձեռք բերելիս: Ո՞ր մեքենաներն են ամենաշատը թանկանալու Հարկ է նշել, որ ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: Այսպիսով՝ եթե 1,8 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, մոտ 500 հազար դրամ մաքսային արժեքով 6 տարվա մեքենայի համար այժմ կվճարվի 170 հազար դրամ, ապա ԵԱՏՄ-ում այդ գումարը կկազմի 600 հազար դրամ: 7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի շեշտակի է լինելու: Օրինակ, 2,5 լիտր աշխատանքային ծավալով շարժիչով, 800 հազար դրամ մաքսային արժեքով 8 տարվա մեքենայի համար այժմյան 270 հազար դրամի փոխարեն քաղաքացին կվճարի 3,9 միլիոն դրամ: Այսպիսով, 2020 թվականի հունվարի մեկից ներմուծվող միջին մեքենայի (տարիքը՝ 12 տարի, մաքսային արժեքը՝ 1,6 միլիոն, շարժիչը՝ 2,25 լիտր) համար սահմանին կվճարվի մոտ 3,7 միլիոն դրամ՝ այժմյան 672 հազար դրամի փոխարեն: Բերենք ներմուծվող երեք ամենատարածված մեքենաների օրինակը: Գրաֆիկում ներկայացված են 2017 և 2018 թվականների ընթացքում դիտարկվող մեքենաների ներմուծման մաքսային վճարները՝ ողջ տարվա միջին արժեքով, և 2020 թվականի կանխատեսումները: Հավելենք, որ սահմանին վճարվող հարկերից միայն ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարն են, որ մտնում են Հայաստանի բյուջե: Մաքսատուրքը (որը և բարձրանալու է) բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկներ միջև, և Հայաստանը ստանալու է դրա 1,13 տոկոսը: |

«Սենց մի քշեք». Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
12916.12.2025, 11:12
«Դատարանը հաստատեց, որ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է»․ Գևորգ Ստեփանյան
16912.12.2025, 16:30
Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում
12612.12.2025, 11:42
Ամեն օր պարեկային ծառայության 1 մեքենա է վթարվում, ամեն 4-րդ վթարի մեղավորը պարեկն է
20411.12.2025, 18:30
Ժամանակավորապես կփակվի Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը
17010.12.2025, 19:24
«Բաբաջանյան-Շիրակ փողոցում գետեր են գոյացել». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
19307.12.2025, 22:00

