Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Լևոն Բաբուջյանը գլխավորում է «Ղաեմի գավաթ»-ի մրցաշարային աղյուսակը

122
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 16:00
Լևոն Բաբուջյանը գլխավորում է «Ղաեմի գավաթ»-ի մրցաշարային աղյուսակը

Իրանում շարունակվում է «Ղաեմի գավաթ» միջազգային մրցաշարը։ Կայացել են 7-րդ տուրի պարտիաները, որտեղ Լևոն Բաբուջյանը հաղթանակ է տոնել Իրանը ներկայացնող գրոսմայստեր Ղաեմ Մաղամի նկատմամբ և այժմ 5.5 միավորով 3 այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Բաբուջյանի մրցակիցն է լինելու գրոսմայստեր Պավել Պոնկրատովը: Սուսաննա Գաբոյանը վաստակել է 3 միավոր