Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի վետերանների հավաքականն աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը

290
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 11:50
Հայաստանի վետերանների հավաքականն աշխարհի առաջնությունում գրավեց 4-րդ տեղը

Հունաստանում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում ընթանում էր առաջատարների շարքում, ցավոք, տեղ չզբաղեցրեց լավագույն եռյակում: վերջին տուրում մեր թիմը 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց Իտալիայի թիմի հետ և 12 միավորով կիսեց 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մեր թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Աշխարհի թիմային չեմպիոն դարձավ ԱՄՆ-ի հավաքականը, Իտալիան գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Իսրայելը եզրափակեց լավագույն եռյակը: