«Կյանքում կան կարևոր բաներ, որոնցից մեկը հենց այս օրն է»․ Ջևան Չելոյանց
Այսօր «Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Ակումբին ուղեկցում էր «Բանանց» ՖԱ-ի սեփականատեր Ջևան Չելոյանցը, ով խոսեց իր համար այս օրվա կարևորության մասին․ «Այս օրը յուրաքանչյուր հայի համար վշտի և հիշատակի օր է, և յուրաքանչյուր հայ, եթե կա հնարավորություն, ապա այս օրը պիտի լինի իր հայրենիքում և հարգանքի տուրք մատուցի 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին: Եվ եթե նույնիսկ ես չկարողանայի այսօր Հայաստանում լինել, ապա ողջ ակումբը հավուր պատշաճի կբարձրանար Ծիծեռնակաբերդ և իր հարգանքի տուրքը կմատուցեր անմեղ զոհված հայերի համար: Ինձ՝ որպես ակումբի սեփականատեր, ուրախացնում է այն, որ այսօր «Բանանց»-ի վարչակազմը և պրոֆեսիոնալ թիմերն առանց բացառության նույնպես միացան համաժողովրդական երթին և միասին գնացինք դեպի Ծիծեռնակաբերդ: Մեր մեջ կան տասնյակ ազգեր՝ հայ, ռուս, սերբ, թաթար, նիգերիացի, սենեգալցի, քուրդ, մոլդովացի, լեզգին, բոսնիացի և բոլորը մեկ մարդու նման կիսում էին հայ ազգի վիշտը, և այդ մարդիկ գիտակցում են, որ կյանքում կան կարևոր բաներ, որոնցից մեկը հենց այս օրն է, և դա «Բանանց»-ի ամենամեծ հաղթանակն է: Ես գիտեմ, որ «Փյունիկ»-ը նույնպես պետք է գնա Ծիծեռնակաբերդ, և ես երախտապարտ եմ այդ նախաձեռնության համար Արթուր Սողոմոնյանին, որ այս կարևոր օրը նրանք նույնպես միացել են»։ |
Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12021.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
15920.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
16920.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13619.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13519.04.2024, 11:00«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
69717.04.2024, 05:24