Քնեսեթի անդամները կոչ են արել Իսրայելին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը
![]() Քնեսեթի պատգամավորներն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը: «Իսրայելի համար եկել է ժամանակը չտրվելու Թուրքիայի ճնշմանն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է խորհրդարանական Յաիր Լափիդը: «Մենք բարոյական ու պատմական պարտք ունենք՝ հիշելու Ցեղասպանությունն ու կանգնելու «երբեք նորից» կարգախոսի կողքին: Սա ճշմարիտ է յուրաքանչյուր ազգության պարագայում»,-Twitter-ում գրել է Լափիդը: Նա նաև նշել է, որ նախատեսում է կրկին առաջարկել իր՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը՝ հույս ունենալով, որ կոալիցիան կաջակցի իրեն: Խորհրդարանական «Մերեց» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Մոսսի Ռազը Twitter-ում ևս անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Նա գրել է. «Մենք հիշում ենք այս օրը: Իսրայելի համար եկել է ժամը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:
|

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
